ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ–ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«29» մայիսի 2015 թ.

թիվ 9

քաղ. Բուրաբայ

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունելով ի գիտություն մակրոտնտեսական և արժութային–ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակահարմարության և այդ համագործակցության ուղղությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջև խորհրդակցություն անցկացնելու առաջարկությանը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման համար մոտեցումների քննարկման, մակրոտնտեսական և արժութային–ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների, ֆինանսների նախարարությունների, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների մասնակցությունը նշված խորհրդակցությանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ 2015 թվականի IV եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման նպատակով ինտեգրացման միջոցների մասին զեկույց:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան