ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
«29» մայիսի 2015 թ. |
թիվ 10 |
քաղ. Բուրաբայ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանման ապահովմանն ուղղված միջոցառումների 2015-2017 թվականների պլանը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ ապահովել սույն Կարգադրությամբ հաստատված պլանով նախատեսված միջոցառումների իրագործումն այնքանով, որքանով դա համապատասխանում է ոլորտի զարգացման գերակա ազգային խնդիրներին:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |