ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
3 փետրվարի 2015 թվականի |
թիվ 5 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2015 - 2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015-2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին» կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015 - 2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015 - 2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015 - 2017 թվականների միջոցառումների ծրագրի մասին
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015 - 2017 թվականների միջոցառումների կից ներկայացվող ծրագիրը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համատեղ ապահովել սույն Կարգադրությամբ հաստատված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական |
ԾՐԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների արտադրության և օգտագործման խթանումն ապահովող՝ 2015 - 2017 թվականների միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Իրականացման ձևը |
Կատար-ման ժամկետը |
Կատարողը |
|
I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրության, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման խթանումն ապահովող միջոցառումներ | |||
|
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ` անդամ պետություններ) էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրության, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման աջակցության միջոցների համակարգի մշակում, ինչը նաև ենթադրում է՝ |
անդամ պետությունների ակտեր |
անդամ պետություններ | |
|
էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի, դրանց արտադրության համար նախատեսված սարքավորումների նախագծման և արտադրության, ինչպես նաև այդպիսի տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման և դրանց սպասարկման ծրագրերի իրականացման համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և դրամաշնորհների տրամադրում |
2016 թվական |
||
|
հարկման արտոնյալ ռեժիմի սահմանում՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրողների համար |
2016 թվական |
||
|
էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրության զարգացման, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծմանը նպաստելու համար ներդրումների ներգրավման մեխանիզմի մշակում |
2016 թվական |
||
|
էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրությունը, ինչպես նաև լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծումը խթանող այլ ֆինանսական և ոչ ֆինանսական մեխանիզմներ |
2016 թվական |
||
|
2. Անդամ պետություններում չարտադրվող էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հիմնական բաղադրիչ մասերի արտադրության և լիցքավորման ու սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների ստեղծման համար նախատեսված ներմուծվող կոմպլեկտավորող տարրերի համար ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցում |
Հանձնաժողովի որոշում՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա |
2015 - 2016 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
3. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների ստեղծված նմուշների փորձարկման (ապրոբացիայի) համար անդամ պետություններում առկա մեքենափորձարկման կայանների պատրաստ լինելն ապահովող միջոցառումների ծրագրի մշակում |
Հանձնաժողովի հանձնարարական |
2016 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
4. «Կանաչ ավտոմեքենա» եվրասիական տեխնոլոգիական հարթակի ձևավորում |
Հանձնաժողովի հանձնարարական |
2015 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
II. Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործման խթանումն ապահովող միջոցառումներ | |||
|
5. Անդամ պետություններում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանող միջոցների համակարգի մշակում, ինչը նաև ենթադրում է՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների տիրապետողների համար տրանսպորտային հարկի և օգտագործման վճարի չեղարկում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների տիրապետողներին լիցքավորման սարքերով կահավորված անվճար կայանատեղերից օգտվելու իրավունքի տրամադրում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար վճարովի ավտոճանապարհներով անվճար երթևեկելու իրավունքի տրամադրում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիներով տեղաշարժվելու իրավունքի տրամադրում ավտոլցակայանների, ինչպես նաև շահագործման մեջ դրվող հասարակական նշանակության շենքերի և կառույցների՝ էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման սարքերով սարքավորում օգտագործված քարշային մարտկոցների հավաքման, պահպանման և ուտիլիզացման համար ենթակառուցվածքի զարգացում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների լիզինգով տրամադրում |
անդամ պետությունների ակտեր |
2016 - 2017 թվականներ |
անդամ պետություններ |
|
6. Իրենց տարածքում էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտներ տեղադրող կազմակերպությունների համար արտոնությունների համակարգի մշակում |
անդամ պետությունների ակտեր |
2016 թվական |
անդամ պետություններ |
|
7. Ներքին այրման շարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցները էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցներով փուլ առ փուլ փոխարինման միջոցառումների ծրագրի մշակում անդամ պետությունների պետական մարմիններում և կազմակերպություններում, այդ թվում՝ պետական պատվերի ապահովում |
Հանձնաժողովի հանձնարարական |
2016 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
8. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների համար լիցքավորման և սպասարկման ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման, ինչպես նաև էլեկտրական ցանցերին դրանց միացման ժամանակ թույլատրագրերի ձևակերպման պարզեցված կարգի մշակում |
Հանձնաժողովի հանձնարարական |
2016 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
|
9. Էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների պահանջարկի խթանման տեղեկատվական ծրագրերի մշակում և այդ ծրագրերի մասին տեղեկությունների զետեղում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնական կայքերում |
Հանձնաժողովի հանձնարարական |
2015-2017 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |