ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
ՖՈՐՄԱԼԴԵՀԻԴԻ ՋՐԱՍՊԻՐՏԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ֆորմալդեհիդի ջրասպիրտային լուծույթը, որը բաղկացած է ֆորմալդեհիդի լուծույթի (37-40 %) 10 կշռային մասերից, էթիլային սպիրտի 39,5 զանգվածային մասից, թորած ջրի 50 կշռային մասերից, բույրաջրի 0,5 կշռային մասից, օժտված է հականեխիչ և հոտազերծիչ հատկություններով, նախատեսված է մաշկի բարձր քրտնոտության դեպքում արտաքին օգտագործման համար և բաժնեծրարված է սրվակների մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1–ին հիմնական կոնոնին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում դասակարգվում է 3808 ապրանքային դիրքում։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |