ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՖՈՐՄԱԼԴԵՀԻԴԻ ՋՐԱՍՊԻՐՏԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2015 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ՖՈՐՄԱԼԴԵՀԻԴԻ ՋՐԱՍՊԻՐՏԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ֆորմալդեհիդի ջրասպիրտային լուծույթը, որը բաղկացած է ֆորմալդեհիդի լուծույթի (37-40 %) 10 կշռային մասերից, էթիլային սպիրտի 39,5 զանգվածային մասից, թորած ջրի 50 կշռային մասերից, բույրաջրի 0,5 կշռային մասից, օժտված է հականեխիչ և հոտազերծիչ հատկություններով, նախատեսված է մաշկի բարձր քրտնոտության դեպքում արտաքին օգտագործման համար և բաժնեծրարված է սրվակների մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1–ին հիմնական կոնոնին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում դասակարգվում է 3808 ապրանքային դիրքում։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան