ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
1 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՋՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ խրոնիկական և սուր երիկամային անբավարարության դեպքում թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով հեմոդիալիզի համար կիրառվող նատրիումի քլորիդի, կալիումի քլորիդի, կալցիումի քլորիդի, մագնեզիումի քլորիդի և քացախաթթվի խառնուրդից կազմված, բաժնեծրարված դոզավորված դեղաձևերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներով կամ փաթեթվածքներով ջրային լուծույթը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում:
2. Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ խրոնիկական և սուր երիկամային անբավարարության դեպքում թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով հեմոդիալիզի համար կիրառվող, բաժնեծրարված դոզավորված դեղաձևերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներով կամ փաթեթվածքներով նատրիումի բիկարբոնատի ջրային լուծույթը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |