ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՋՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 102
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
01.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

1 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 102

քաղ. Մոսկվա

 

ՀԵՄՈԴԻԱԼԻԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՋՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐՆ ԸՍՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ խրոնիկական և սուր երիկամային անբավարարության դեպքում թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով հեմոդիալիզի համար կիրառվող նատրիումի քլորիդի, կալիումի քլորիդի, կալցիումի քլորիդի, մագնեզիումի քլորիդի և քացախաթթվի խառնուրդից կազմված, բաժնեծրարված դոզավորված դեղաձևերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներով կամ փաթեթվածքներով ջրային լուծույթը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում:

2. Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1-ին մեկնաբանության հիմնական կանոնին համապատասխան՝ խրոնիկական և սուր երիկամային անբավարարության դեպքում թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով հեմոդիալիզի համար կիրառվող, բաժնեծրարված դոզավորված դեղաձևերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներով կամ փաթեթվածքներով նատրիումի բիկարբոնատի ջրային լուծույթը դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3004 ապրանքային դիրքում:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո