ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2025 թվականի N 1300-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Շիրակ, համայնք Գյումրի ք. Մանուշյան փողոց 8 հիվանդանոց հասցեում գտնվող 2466․53 քառ. մետր մակերեսով շինություններից և դրանց զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.266292 հա հողամասից (26․09․2023 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 23072025-08-0024) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված 755.62 քառ. մետր մակերեսով շինությունները և 0,06097 հա մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կոմիտեի հետ համատեղ իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը երեք տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը՝ 29․140․00572, այսուհետ՝ ընկերություն)՝ ընկերության կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |