ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
09 սեպտեմբերի 2025 թ. |
N 391-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ Հ.23/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ Կարեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Գ. Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 300.0քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04032021-01-0158 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի խճուղու հ.63 հասցեում, /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082025-01-0058 վկայական/ տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող 1063.83քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2025 թ. սեպտեմբերի 9 Երևան |