ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ Հ.23/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 391-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.09.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

09 սեպտեմբերի 2025 թ.

N 391-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ Հ.23/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.63 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32–րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ՝ Կարեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Գ. Նժդեհի փողոցի հ.23/4 հասցեում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող 300.0քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04032021-01-0158 վկայական/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի խճուղու հ.63 հասցեում, /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082025-01-0058 վկայական/ տարածագնահատման 12-րդ գոտում գտնվող 1063.83քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. սեպտեմբերի 9

Երևան