ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01513552) 2025 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 25/24-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 հատ դրենաժային պոմպի ձեռքբերում՝ 180,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Պրոֆ Ալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01831375) 2025 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N 25/27-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ալյումինե վիտրաժների և դռների ձեռքբերում՝ 772,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հոմպլեքս հիպեր մոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 03579116) 2025 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N 25/26-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անձնակազմի առանձնատան և գրասենյակի համար կենցաղային սարքերի և պարագաների, գործիքների, բրուտագործական հաստոցի և կավերի ձեռքբերում՝ 1,045,225 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էլջեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01849654) 2025 թվականի օգոստոսի 5-ին կնքված՝ N 25/25-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակի լուսային սարքերի և դրանց բաղադրիչ մասերի ձեռքբերում՝ 442,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ռուբինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00460786) 2025 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ N 05-25-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային համակարգի նախագծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 2,914,596 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
09.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |