ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 1995 թ. N 1
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 109 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարանի կարգավիճակի մասին» N 447 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և քոլեջների 1994/95 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի հաստատման մասին» N 109 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 3-րդ կետում «համաձայն N 5 հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 5 և N 6 հավելվածների» բառերով.
բ) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «250» թիվը փոխարինել «320» թվով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 6 ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 9-ի N 109 որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
1994/95 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՏՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
|
Ուսումնական հաստատության անվանումը |
1994 թ. ընդունելություն (տեղ) |
|
Ընդամենը |
70 |
|
Թռիչքատեխնիկական ռազմաավիացիոն ուսումնարան |
70 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |