ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 746-Ա
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2025 թվականի սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (սեպտեմբերի 6-ին՝ Շիրազ, սեպտեմբերի 7-8-ը՝ Թեհրան):
2. Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը (օրապահիկը և Շիրազ-Թեհրան-Երևան ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
(2-րդ կետը խմբ. 05.09.25 N 779-Ա)
2.1. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
(2.1-ին կետը լրաց. 05.09.25 N 779-Ա)
2.2. Ընդունել ի գիտություն, որ Երևան - Շիրազ ավիաչվերթն իրականացվելու է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կազմակերպված հատուկ չվերթի միջոցով:
(2.2-րդ կետը լրաց. 05.09.25 N 779-Ա)
2.3. Հատուկ չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «1168. Արվեստների ծրագիր» ծրագրի «11030. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
(2.3-րդ կետը լրաց. 05.09.25 N 779-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |