ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և, ելնելով «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակման անհրաժեշտությունից, ընդհատել օրենքի նախագծի քննարկումները:
2. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին կներկայացվի մինչև 1996 թվականի տարեվերջը:
3. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ստանալուն պես քննարկումները վերսկսել` համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի:
|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ` |
բ. արարքցյան |
|
|