ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-152-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/23-24(1123-1124) դեկտեմբեր, Հոդ.309
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Համաձայնվել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և, ելնելով «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի լրամշակման անհրաժեշտությունից, ընդհատել օրենքի նախագծի քննարկումները:

2. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի լրամշակված նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին կներկայացվի մինչև 1996 թվականի տարեվերջը:

3. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ստանալուն պես քննարկումները վերսկսել` համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի Նախագահ`

բ. արարքցյան


4 դեկտեմբերի 1996 թվականի,
քաղ. Երևան
Ն-152-I.