ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1277-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Մալաթիա Սեբաստիայի փողոց 240 հասցեում գտնվող 9 935 336 073.44 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 25․93656 հա հողամասը (համաձայն սեփականության իրավունքի պետական գրանցման N 19122022-01-0352 վկայականի՝ առկա է 367․72 քառ. մ մակերեսով ինքնակամ կառուցված պարիսպ) և քաղաք Երևան, Մալաթիա Սեբաստիայի փողոց 240/2 հասցեում գտնվող 2 660 986 849.52 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 6․949579 հա հողամասը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 19122022-01-0256, այսուհետ՝ հողամասեր) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 273.210.04043/2005-06-07, այսուհետ՝ կազմակերպություն)։
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հետ համատեղ իրականացնել գույքի սահմանների ճշտման և վերագրանցման աշխատանքներ։
4. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի (ըստ վերագրանցված վկայականների տվյալների) անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանքներն ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
5․ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ նախատեսելով նպատակային նշանակությունը՝ անտառային, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ անտառ:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
05.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |