ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3446-Ա |
«28» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՋՐԱՇԵՆԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.51 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարգո Փանոսյանի լ/ա Արթուր Բոյաջյանի դիմումը՝ Ջրաշենի 1-ին փողոցի հ.51 հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի 02.12․2024թ. հ.Հ-13972 տեղեկանքը, Մինիստրների Սովետի անտառային պետական կոմիտեի Սովխոզի 22․01․1976թ․ հ․0-05 տեղեկանքը, Էրեբունիի վարչական շրջանի թիվ 26 լիազոր ներկայացուցչի 16․12․2024թ․ տեղեկանքները, «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղագրական հանույթը։
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 11-րդ գոտում և այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ Դ-45487-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մարգո Փանոսյանին տրամադրված, Ջրաշենի 1-ին փողոցի հ.51 հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները որոշվում են 2000.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |