ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
29 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 120 |
քաղ. Մոսկվա |
ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ), սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում իրենց տարածքում պահածոյացված արտադրանքի առանձին տեսակների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման (այսուհետ՝ դրոշմավորում) կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ ամսաթվի մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։
Ընդ որում, չդրոշմավորված պահածոյացված արտադրանքը շրջանառության մեջ դնելու արգելք չի կարող սահմանվել սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) նշված ժամկետներից շուտ:
2. Սահմանել, որ՝
պահածոյացված արտադրանքը (այսուհետ՝ ապրանքներ) հերմետիկ սպառողական փաթեթվածքում տեղադրված և այդպիսի սպառողական փաթեթվածքի մեջ տեղադրվելուց առաջ կամ հետո մանրէազերծման կամ պաստերացման ենթարկված պահածոյացված արտադրանք է կամ պահածոյացման տեխնիկական պայմանների պահպանման նպատակով ավելի վաղ՝ մինչև դրա մեջ այդպիսի արտադրանքի տեղադրումը, մանրէազերծման կամ պաստերացման ենթարկված հերմետիկ սպառողական փաթեթվածքի մեջ տեղադրված պատրաստի սննդամթերք է.
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
ցանկում ներառված ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը և չդրոշմավորված ապրանքների շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ.
այն ապրանքները, որոնց զտաքաշը կազմում է 30 գրամ ու դրանից պակաս, և մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական սնունդը ենթակա չեն դրոշմավորման.
անդամ պետությունները ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս, ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան:
3. Հաստատել կցվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա.Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների*
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Ապրանքի անվանումը |
Չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ դնելու արգելքի սահմանման ժամկետը |
|
1604-ից (բացի 1604 31 000 0-ից, 1604 32 001 0-ից) |
Պատրաստի և պահածոյացված ձուկ, ձկան ձկնկիթ (բացի թառափազգիների և սաղմոնազգիների ձկնկիթից (կարմիր ձկնկիթից)) |
2024 թվականի դեկտեմբերի 1 |
|
1605-ից (բացի 1605 21-ից) |
Պատրաստի և պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթներ և ջրային այլ անողնաշարավորներ | |
|
2104 20 00 -ից |
Հոմոգենացված բաղադրամասային պատրաստի սննդամթերք՝ ձկից, ջրային անողնաշարավորների ջրային կաթնասուններից և այլ ջրային կենդանիներից, ինչպես նաև ջրիմուռներից և այլ ջրային բույսերից | |
|
1602-ից |
Մսից, մսային ենթամթերքից, արյունից կամ միջատներից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք |
1 Մարտ, 2025 |
|
2001 |
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ | |
|
2002 |
Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման | |
|
2003 |
Սնկեր և գետնասնկեր՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման | |
|
2005-ից (բացի 2005 20-ից) |
Այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված, առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված՝ բացի 2006 ապրանքային դիրքում ընդգրկված մթերքներից. | |
|
2006 00 |
Բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի օգնությամբ պահածոյացված (շաքարի թանձրահյութով ներծծված, շաքարահյութով պատված կամ շաքարած) | |
|
2007 |
Ջեմեր, դոնդողներ մրգային, մարմելադներ, խյուսեր՝ մրգային կամ ընկուզային, մածուկ՝ մրգային կամ ընկուզային՝ ստացված ջերմային մշակման եղանակով, այդ թվում՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
|
|
2008-ից (բացի 2008 11-ից, 2008 19-ից) |
Մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր՝ այլ եղանակով պատրաստված կամ պահածոյացված, շաքարի հավելումներ կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող, այլ տեղում չնշված կամ չընդգրկված | |
|
2104 20 00 -ից |
Հոմոգենացված բաղադրամասային պատրաստի սննդամթերք՝ մսից, մսային ենթամթերքից, բանջարեղենից ու մրգերից, ինչպես նաև սնկերից և հատապտուղներից |
<*> Տվյալ ցանկում նշված ապրանքները ենթակա են նույնականացման միջոցներով դրոշմավորման, եթե համապատասխանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշման մեջ նշված՝ «պահածոյացված արտադրանք» սահմանմանը։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգը
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված պահածոյացված արտադրանքի (այսուհետ՝ ապրանքներ) սպառողական և խմբային փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է նույնականացման միջոցը՝ պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը ներկայացված է Data Matrix GS1 ձևաչափով երկչափ ստվերագծային ծածկագրի տեսքով, որը պիտանի է մեքենայական ընթերցման համար և ձևավորվել է ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ավտոմատ նույնականացման և տվյալների հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix ստվերագծային ծածկագրի պայմանանշանների ամբողջության մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի վերածելիս պետք է կիրառվի ЕСС 200 պայմանանշանների ամբողջությունը՝ օգտագործելով FNC1 նշանը՝ որպես (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին տվյալների համապատասխանության հատկանիշ։
3. Նույնականացման միջոցը ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային պայմանանշանից․
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 6 պայմանանշանից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! ” % & ’ * + - . / , ;; = < > ?))։ Որպես առաջին պայմանանշան՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ թողարկվել է տվյալ ծածկագիրը (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B (b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C (c)՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D (d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E (e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Որպես եզրափակող պայմանանշան՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ պայմանանշան, որը ASCII պայմանանշանների աղյուսակում ունի 29 ծածկագիրը.
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան» (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում)։
Եթե սպառողական փաթեթվածքի չափսերի պատճառով, որոնք թույլ չեն տալիս Data Matrix պայմանանշանը զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափսով և որակով, ապրանքների շրջանառության մասնակիցը հնարավորություն չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոց զետեղելու, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոց։
Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիրը, որը բաղկացած է 4 պայմանանշանից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակիցը կայացնում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են՝ սպառողական փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղման միջոցով՝ սպառողական փաթեթվածքից` դրանց առանց վնասելու առանձնացումը բացառող եղանակով։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ կոմպլեկտավորելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդպիսի փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
7. Տրանսպորտային փաթեթվածքում դրոշմավորված ապրանքների կոմպլեկտավորման ժամանակ այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների ագրեգացմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը սահմանվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների կոմպլեկտավորում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
———————
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
որոնք ներկայացվում են դրոշմավորված ապրանքների վերաբերյալ այն տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, որոնք փոխանցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելիս փոխանցվում են դրոշմավորված պահածոյացված արտադրանքի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված՝ դրոշմավորված պահածոյացված արտադրանքի և դրանց նույնականացման միջոցների մասին տեղեկություններ (այսուհետ՝ դրոշմավորված ապրանքների մասին տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-l/ և http://www.w3 .org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. | |
|
1 |
Ապրանքի գործառութային անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի գործառութային անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տեսակի անվանումը, որին դասվում է ապրանքը, օրինակ՝ պահածոներ՝ ձկան, պահածոներ՝ մսից, և այլն) |
1 | |
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | ||
|
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 | |
|
4 |
Ապրանքի զտաքաշը կամ ծավալը |
ապրանքի զտաքաշն սպառողական փաթեթվածքում կամ դրա ծավալը՝ չափման միավորի նշումով (գ, կգ, մլ, լ) |
1 | ||
|
5 |
Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) պարունակության հատկանիշ |
նշվում է արտադրանքի բաղադրության մեջ գենաձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայությունը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ արտադրանքը պարունակում է ԳՁՕ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
6 |
Հումքի ծագումը |
ջրային կենդանիների, մսի, մսային ենթամթերքի, բանջարեղենի ու մրգերի, ինչպես նաև սնկերի և հատապտուղների տեսակը |
1 | ||
|
7 |
Մանկական սննդի արտադրանքի հատկանիշը |
ապրանքի պատկանելությունը մանկական սննդին |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ մանկական սնունդ. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
8 |
Ապրանքի բաղադրությունը |
ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
9 |
Արտադրության/մշակման եղանակը (տեսակը) |
նշվում է արտադրության/մշակման եղանակը (տեսակը) Օրինակ՝ մանրէազերծում, պաստերացում և այլն |
1 | ||
|
10 |
Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի չափման միավորը |
նշվում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի չափման միավորը՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է արժեքներից մեկը՝ «գ/100գ». «գ/100մլ». «գ/չափաբաժին» |
1 | |
|
11 |
Սպիտակուցներ, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տեսակի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
սպիտակուցների բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
12 |
Ճարպեր, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տեսակի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
ճարպերի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
13 |
Ածխաջրեր, քանակությունը |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տեսակի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
ածխաջրերի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
14 |
Էներգետիկ արժեքի չափման միավորը, կկալ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոկալորիաներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է արժեքներից մեկը՝ «կկալ/100գ». «կկալ/100մլ». «կկալ/չափաբաժին» |
1 | |
|
15 |
Էներգետիկ արժեքը, կկալ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տեսակի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
էներգետիկ արժեքի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
1..3 | |
|
16 |
Էներգետիկ արժեքի չափման միավորը, կՋ |
նշվում է էներգետիկ արժեքի չափման միավորը (կիլոջոուլներով)՝ սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան |
նշվում է արժեքներից մեկը՝ «կՋ/100գ». «կՋ/100մլ». «կՋ/չափաբաժին» |
0..1 | |
|
17 |
Էներգետիկ արժեքը, կՋ |
լրացվում է սպառողական փաթեթվածքի վրա նշված տեղեկատվությանը համապատասխան՝ տեսակի նշմամբ («Ճշգրիտ արժեքը», «Սկսած», «Մինչև») |
էներգետիկ արժեքի բացակայության դեպքում նշվում է «0» արժեքը |
0..3 | |
|
18 |
Ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ հսկողության վերցված ապրանք. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | ||
|
19 |
Փաթեթվածքի տեսակը |
սպառողական փաթեթվածքի տեսակի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների տեսակների անվանումների օգտագործման հիման վրա |
1 | ||
|
20 |
Փաթեթվածքի նյութը |
սպառողական փաթեթվածքի նյութերի նկարագրությունը, որը ձևավորվել է GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված՝ փաթեթվածքների նյութերի անվանումների օգտագործմամբ |
1 | ||
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրություն |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով՝ ներմուծողի անդամ պետությունում վճարման ենթակա ապրանքի յուրաքանչյուր միավորի համար |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
արտադրման ամսաթվի մասին տեղեկությունները |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին |
1 |
<*> Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։
Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների տակ նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիր |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրություն |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը՝ SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC-ի համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 18 պայմանանշանից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN) (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակով) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14 նիշ ունեցող թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 14 նիշից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
|
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..6 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջապես հաջորդող 6 նիշերի չափով դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետով տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ համակցմամբ՝ սերիական համարը |
|
յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում. ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 6 պայմանանշաններից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ պայմանանշաններից (! " % & ' * + - . /_ , : ; = <> ?)) | ||||
|
91 |
Ստուգման բանալին |
N2+Х..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+Х..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող՝ ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիրը |
N2+Х..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմներով ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոններն սպառողական կամ խմբային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01», «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21», «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93», «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92», |
|
«Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան) | |
|
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները՝ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի` ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները․ «Կիրառման նույնականացուցիչը (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան, «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեքը» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից մինչև 74 պայմանանշան ներառյալ և բաղկացած լինել (0-9) թվանշաններից, լատինական այբուբենի (А - Z а - z) տառերից և (% & ' " * +, - _. / : ; < = > ? !) հատուկ պայմանանշաններից |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 120 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց հասանելիությունը սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN)):
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի գործառութային անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Ապրանքի մասին տեղեկությունները՝
ապրանքի զտաքաշը կամ ծավալը․
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) պարունակության հատկանիշը.
հումքի ծագումը.
մանկական սննդի արտադրանքի հատկանիշը.
ապրանքի բաղադրությունը.
արտադրության/մշակման եղանակը (տեսակը).
սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի քանակությունը («գ/100գ» կամ «գ/100մլ» կամ «գ/չափաբաժին»).
էներգետիկ արժեքը («կկալ/100գ» կամ «կկալ/100մլ» կամ «կկալ/չափաբաժին»).
ապրանքի՝ անասնաբուժական վերահսկողությանը ենթակա լինելու հատկանիշը․
փաթեթվածքի տեսակը․
փաթեթվածքի նյութը.
արտադրման ամսաթիվը.
պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։
8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին` ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը)։
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Տեղեկատվություն ապրանք արտադրողի մասին (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
__________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: