ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 76 |
քաղ. Երևան |
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին ու 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 172-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ իրավաբանական անձի պարտականությունների կատարման ապահովումը, ինչը պայման է՝ էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում՝ մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին՝ որպես էլեկտրոնային առևտրի օպերատոր ընդգրկելու համար, տրամադրվում է առնվազն 500 հազար եվրոյին համարժեքի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: