ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 սեպտեմբերի 2024 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է» ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի մայիսի 8-ի ««Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի մասին» թիվ 7 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կցվող՝
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի էսքիզը
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի նկարագրությունը
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալին կից հավաստագրի էսքիզը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի |
ԷՍՔԻԶ
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի
Մասշտաբ՝ 1:1
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալի
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» մեդալը շրջանաձև է՝ 34 մմ տրամագծով, պատրաստված է ոսկեգույն մետաղից (արույր՝ Լ63), երկու կողմից ուռուցիկ կողեզրով։
Մեդալի (շրջանաձև մեդալիոնի) դիմերեսին՝ կենտրոնական մասում, զետեղված է 10 թվանշանի ուռուցիկ պատկերը, որում «0» թվանշանը ներկայացված է որպես Եվրասիական տնտեսական միության խորհրդանշանի ոճավորված գունավոր պատկեր՝ կատարված տարբեր գույների (սպիտակ, կապույտ, օքրայագույն) արծնների միջոցով: 10 թվանշանի տակ զետեղված է «ԵԱՏՄ» հապավումը։
Մեդալի դարձերեսի վրա՝ կենտրոնական մասում, 3 տողով մեծատառերով զետեղված է «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» մակագիրը։ Ռանտի երկայնքով զետեղված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային զարդանկարները։
Մեդալն ունկի և օղակի միջոցով միացվում է կապույտ գույնի մուարե ժապավենով պատված քառանկյուն շերտաձողին։
Շերտաձողը պատրաստվում է ոսկեգույն մետաղից (արույր՝ Լ63)։ Շերտաձողի ամրացումը՝ պողպատյա քորոց է։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 6-ի |
ԷՍՔԻԶ
«Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է»
մեդալին կից հավաստագրի
Մասշտաբ՝ 1:1
Հավաստագրի շապիկը՝
Հավաստագրի զուգաէջը
|
|
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Թիվ՝ _______ |
|
____________________________
ԱԶԳԱՆՈՒՆ | |
|
____________________________
ԱՆՈՒՆ | |
|
____________________________
| |
|
Պարգևատրվում է
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական: