ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 738-Ա
ԱՐՏԱԿ ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 647-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը՝
1. Վարչապետի գլխավոր խորհրդական Արտակ Քամալյանին 2025 թվականի օգոստոսի 11-26-ը ներառյալ տրամադրված արձակուրդը տեղափոխել 2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 5-ը ներառյալ:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 18-ի «Արտակ Քամալյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 647-Ա որոշման մեջ «2025 թվականի օգոստոսի 11-26-ը ներառյալ» բառերը փոխարինել «2025 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 5-ը ներառյալ» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
22.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |