ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3249-Ա |
«15» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.2342-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի դիմումը՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հ.2342-Ա և 2025 թվականի հուլիսի 17-ի հ.968-Ա որոշումների հիման վրա «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին հողամասեր օտարելու մասին:
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հ.2342-Ա որոշմամբ` Երևանի քաղաքապետին առաջարկվել է Դավթաշեն վարչական շրջանում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող` 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ մակերեսներով հողամասերն օտարել «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին:
Դավթաշեն վարչական շրջանում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն hողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ նշված հողամասերը գտնվում են 7-րդ գոտում: Հողամասերի ծածկագրերն են 01-004-0001-0016, 01-004-0105-0001 և 01-004-0001-0012, որոնք ներառված են Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշման մեջ /տողեր` 20616 և 21591/ և 20.05.2025թ. հ.348-Ն որոշման մեջ /տող` 23/:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերի գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ և 66-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-77754-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի մակերեսները կազմում են 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ:
2. Հողամասերի սահմանները որոշվում են 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ մակերեսների համար հաստատված հատակագծերով:
3. Դավթաշեն վարչական շրջանում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ «Տ.Պետրոսյան փողոց, հ.77», «Տ.Պետրոսյան փողոց, հ.80», «Տ.Պետրոսյան փողոց, հ.80/1» և «Տ.Պետրոսյան փողոց, հ.77/1» հասցեները:
4. Երևանի քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի 204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
5. Դավթաշեն վարչական շրջանում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 745.75քմ, 3552.30քմ, 905.87քմ և 1725.32քմ մակերեսներով հողամասերը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 7-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը կազմում է 24889 ՀՀ դրամ/, համապատասխանաբար յուրաքանչյուր մակերեսով հողամասի համար Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ) վճարելով՝ 745.75քմ x 24889=18.560.972 ՀՀ դրամ, 3552.30քմ x 24.889=88.413.195 ՀՀ դրամ, 905.87քմ x 24.889=22.546.198 ՀՀ դրամ և 1725.32քմ x 24.889=42.941.489 ՀՀ դրամ:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.
2) հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումները հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց և Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցումներ կատարելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:
7. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին:
8. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 5-րդ կետը և 6-րդ կետի 2-րդ ենթակետը համարվում է ուժը կորցրած:
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասերի հատակագծերի հաստատման, հասցեների տրամադրման, պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ՔՐԱՈՒԴ ԷՖՖՈՐԹ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:
10. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում:
11. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
12. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
13. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |