ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2025 թվականի N 105-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Բյուջեի ծախսային մասում`
ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի , «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածը պակասեցնել 1000,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածը պակասեցնել 1000,0 հազար դրամով
բ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում», ծրագրի ծախսերի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 1000,0 հազար դրամով,
գ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ», ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 1000,0 հազար դրամով,
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -15
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
Կարապետյան Կարեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ
ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ
ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
2025 թ. օգոստոսի 15 ք. Արմավիր |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2025 թվական: