ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1121-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն ընդունել «Ա.Վ. Փարթնրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն)՝ ընդհանուր 1,562,000 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսուներկու հազար) դրամ արժեքով, սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տեխնիկական ունեցվածքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և դրանք որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1121-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
(ՀՀ դրամ) |
|
NN ը/կ |
Անվանումը |
Միավորը |
Քանակը |
Միավորի գինը |
Ընդհանուր գումարը |
|
1. |
ՈՒԱԶ-316300 մակնիշի մեքենայի դիմապակի |
հատ |
30 |
35.000 |
1.050.000 |
|
2. |
ՎԱԶ -315195 մակնիշի մեքենայի դիմապակի |
հատ |
20 |
16.000 |
320.000 |
|
3. |
ՎԱԶ-2121 մակնիշի մեքենայի դիմապակի |
հատ |
12 |
16.000 |
192.000 |
|
Ընդամենը |
62 |
67.000 |
1.562.000 | ||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |