ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3170-Ա |
«08» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.8/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աստղիկ Անջոսյանի լ/ա Գեորգի Իսայանի դիմումը՝ Երվանդ Քոչարի փողոցի հ.8/7 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 2008 թվականի դեկտեմբերի 26-ի հ.2622383 վկայականը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի հուլիսի 1-ի հ.Կ-01072022-01-0161 որոշումը, գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 2022 թվականի մայիսի 23-ի հ.ԱՏ-23052024-01-0844 և 2022 թվականի օգոստոսի 29-ի հ.ԱՏ-29082022-01-0545 տեղեկանքները, Երվանդ Քոչարի փողոցի h.8/8 հասցեի հետ հատակագծով համադրվող գույքի (ծածկագիր` 01-006-0258-0063) սեփականատեր՝ «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Ներսիսյանի համաձայնագիրը, ինչպես նաև որակավորում ունեցող անձ Գնել Առաքելյանի (վկայական №050) կողմից 2023 թվականի հունիսի 21-ին տրված հողամասի և շինությունների հատակագիծը և եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հուլիսի 15-ի հ.ՆՂ/13463-2025 գրությունը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 112.0քմ՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2008 թվականի դեկտեմբերի 26-ի հ.2622383 վկայականում ամրագրված 520քմ մակերեսի փոխարեն, իսկ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի հուլիսի 1-ի հ.Կ-01072022-01-0161 որոշման համաձայն՝ 520.0քմ ընդհանուր վարձակալած հողամասից մի մասը Երևանի քաղաքապետի որոշումներով որպես սեփականություն հատկացվել է տարբեր հասցեներով գույքի սեփականատերերին:
Քննարկվող՝ 112.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 4-րդ գոտում:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի հ.4225-Ա որոշմամբ` Երվանդ Քոչարի փողոցի հ.8 հասցեում գտնվող գույքին տրամադրվել է «Երվանդ Քոչարի փողոց, հ.8/7» հասցեն:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2024 թվականի հունիսի 26-ի հ.Դ-75348-24, 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հ.Դ-153751-24 և 2025 թվականի հուլիսի 30-ի հ.Դ-81716-25 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Երվանդ Քոչարի փողոցի հ.8/7 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի սահմանները որոշվում են 112.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երվանդ Քոչարի փողոցի հ.8/7 հասցեում գտնվող 112.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |