ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3158-Ա |
«07» օգոստոսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Սարգսյանի լ/ա Մանուշակ Ավետյանի դիմումը՝ Ն.Չարբախ 12-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.11.2022թ. հ-Հ-15499 արխիվային տեղեկանքը և կից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.12.2022թ. հ.29846 վկայագիրը, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.94 թվականի 38/8 որոշումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 18.04.2025թ. h.ԴԳ 3375, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի 25.04.2025թ. հ.897/25-1, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 11.04.2025թ. հ.ՄՇ/11941, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 16.04.2025թ. հ.53/53.13/2650-2025 գրությունները, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.04.2025. h.ԱՏ-21042025-01-1258 տեղեկանքը, սահմանակից հողամասերի սեփականատերերի համաձայնագրերը և որակավորում ունեցող անձի կողմից կազմված կատարված չափագրությունը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-58257-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հայկ Սարգսյանին հատկացված՝ Ն.Չարբախ 12-րդ փողոցի հ.56 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 339.60քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |