ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 օգոստոսի 2025 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․1 Եկամտային մասով․
ա) Կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 10500․0 հազար ՀՀ դրամով
բ) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 724000.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
1.2․ Ծախսային մասով․
04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 91000․0 հազար ՀՀ դրամ։
04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 485000․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 46500․0 հազար ՀՀ դրամ:
05-6-1(Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 17000,0 հազար ՀՀ դրամ։
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 59000․0 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 36000․0 հազար ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Կողմ -15
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ
ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ
ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ
ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ
ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ
ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ
ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2025 թվականի օգոստոսի 07 |
|
07.08.2025 թ.
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխության
Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 195-Ն որոշման մեջ կատարելու փոփոխությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:
Եկամտային մասով ֆոնդային բյուջեում գումարի ավելացումն անհրաժեշտ է Շրջակա միջավայրի նախարարության կողմից Մեծամոր համայնքի 2025 թվականին բնապահպանական ծրագրով նախատեսված և հաստատված միջոցառումների ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող կապիտալ սուբվենցիայի համար։
Ծախսային մասով նավթամթերք և բնական գազ նախահաշվի շենքների և շինությունների կառուցում հոդվածի ավելացումը նախատեսված է Մեծամոր համայնքի յոթ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման կառուցման աշխատանքների համար։
Ճանապարհային տրանսպորտ նախահաշվի շենքների և շինությունների կառուցում հոդվածին ավելացումը նախատեսվել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մեծամոր քաղաքի Մ․Միքայելյան, Հ․ Թումանյան, Կոմիտաս և Վ․ Տերյան փողոցների ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, մայթերի հիմնանորոգման և գազոնների վերականգննման աշխատանքների համայնքի մասնաբաժինը։ Նախագծահետազոտական ծախսեր հոդվածին ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր համայնքի բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների նախագծերի ձեռքբերման համար։
Շրջակա միջավայրի պաշտպանություն նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ավելացումն անհրաժեշտ է բնապահպանական ծրագրով իրականացվող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 42 հասցեում գտնվող այգու բարեկարգման, ճեմուղիների կառուցման և կահավորման համար։
Բնակարանային շինարարություն նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13 շենքի և 2-րդ թաղամասի 4 շենքի տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացման համար։
Ջրամատակարարում նախահաշվի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածի ավելացումը նախատեված է սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մեծամոր քաղաքի ջրագծերի փոխարինման աշխատանքների համայնքի մասնաբաժինը վճարելու համար։
|
Համայնքի ղեկավար՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական: