ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«25» հուլիս 2025 թ. |
N 4533-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
|
1) «ՄԵԳԱԴԵՆՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
|
2) «ՄԵԴ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
3) «ԱՐՄ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
4) «911 ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
5) «ԱՎԱԳՅԱՆ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
6) ԼԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
7) «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀՄ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
8) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ՅՈԼՅԱՆ» ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
9) «ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱԲԱՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
10) «ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
11) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
12) «ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
13) «ԷՎԱ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
14) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
15) «ՀԵՆԴՔՐԱՖԹ ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
16) «ԽԱՆԴԱԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
17) «Ա.Բ.ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
18) «ՅԱՆ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
19)«ԳԵՂԱՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
20) «Ս Շ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
21) ՀՐԱՉՅԱ ՍԱՖԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
22) ԿԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
23) ՆԵԼՍՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
24) ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |