«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թ. N 281
Քաղ. Երևան
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 և 1996 թվականի մայիսի 20-ի «Համաշխարհային բանկի վարկի տնտեսված միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալների հաստատման մասին» N 154 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Համաշխարհային բանկի վարկի տնտեսումների և տուգանքներից գոյացած միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով 1996 թվականին իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալները և նախատեսվող օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթների անցկացումը և ապահովել կապալի պայմանագրի կնքումը մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը բանակցություններ վարել Համաշխարհային բանկի հետ աղետի գոտու վերականգնման ծրագրի ավարտման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի N 281 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
|
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Չափի միավորը |
Ծավալը |
Կապիտալ ներդրումները (մլն դրամ) | |||||
| |||||||||
|
1. |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ |
|||
| Բնակարանային շինարարություն |
քառ. մ |
7183 |
186,0 | |
|
այդ թվում` |
||||
|
քաղ. Գյումրի |
||||
| բ/շ, Լենինգրադյան 8ա (ամրացում) |
քառ. մ |
1200 |
31,0 | |
| բ/շ, Շիրակացու 177 (ամրացում) |
քառ. մ |
1943 |
114,0 | |
| բ/շ, Լենինի 9 (ամրացում)** |
|
|||
| բնակիչների միջոցների ներգրավմամբ «Անի» թաղամաս* |
քառ. մ |
4040 |
41,0 | |
|
այդ թվում` |
|
|||
| բ/շ, 1-2-2ե |
քառ. մ |
932 |
7,0 | |
| բ/շ, 1-2-2դ |
քառ. մ |
582 |
4,0 | |
| բ/շ, 9-1-7վ |
քառ. մ |
968 |
5,0 | |
| բ/շ, 9-1-15բ |
քառ. մ |
466 |
3,0 | |
| բ/շ, 9-1-6վ |
քառ. մ |
444 |
11,0 | |
| բ/շ, 9-1-6բ |
քառ. մ |
648 |
11,0 | |
|
2. |
ԼՈՌՎԱ ՄԱՐԶ |
|||
| Բնակարանային շինարարություն |
քառ. մ |
2044 |
196,0 | |
|
այդ թվում` |
||||
|
քաղ. Վանաձոր |
||||
| բ/շ, Հոկտեմբերյան N 20 |
քառ. մ |
744 |
70,0 | |
|
քաղ. Սպիտակ |
||||
| Էստոնական թաղամաս |
քառ. մ |
1300 |
126,0 | |
| Չնախատեսված ծախսեր |
38,0 | |||
|
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը |
420,0 | |||
|
այդ թվում` |
||||
| բնակարանային շինարարություն |
քառ. մ |
9227,0 |
382,0 | |
| չնախատեսված ծախսեր |
38,0 |
______________
| Ծանոթագրություն: | Ծավալները և արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո: |
* Նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթներն անցկացնել բնակչության հավաքած միջոցներն աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի հաշվին փոխանցելուց հետո:
** Բնակելի շենքի շինարարության հարցին անդրադառնալ օբյեկտի շինարարության պատվերների տեղադրման մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |