ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 281
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
03.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«3» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 1996 թ. N 281

Քաղ. Երևան

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 և 1996 թվականի մայիսի 20-ի «Համաշխարհային բանկի վարկի տնտեսված միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալների հաստատման մասին» N 154 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Համաշխարհային բանկի վարկի տնտեսումների և տուգանքներից գոյացած միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով 1996 թվականին իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալները և նախատեսվող օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթների անցկացումը և ապահովել կապալի պայմանագրի կնքումը մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը բանակցություններ վարել Համաշխարհային բանկի հետ աղետի գոտու վերականգնման ծրագրի ավարտման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 3-ի N 281 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN ը/կ

Օբյեկտի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Կապիտալ ներդրումները

(մլն դրամ)

1

2

3

4

5

1.

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

     
      Բնակարանային շինարարություն

քառ. մ

7183

186,0 

 

այդ թվում`

     
 

քաղ. Գյումրի

     
  բ/շ, Լենինգրադյան 8ա (ամրացում)

քառ. մ

1200

31,0

  բ/շ, Շիրակացու 177 (ամրացում)

քառ. մ

1943

114,0

  բ/շ, Լենինի 9 (ամրացում)**  

 

 
  բնակիչների միջոցների ներգրավմամբ «Անի» թաղամաս*

քառ. մ

4040

41,0

 

այդ թվում`

 

 
  բ/շ, 1-2-2ե

քառ. մ

932

7,0

  բ/շ, 1-2-2դ 

քառ. մ

582

4,0

  բ/շ, 9-1-7վ

քառ. մ

968

5,0

  բ/շ, 9-1-15բ

քառ. մ

466

3,0

  բ/շ, 9-1-6վ

քառ. մ

444

11,0

  բ/շ, 9-1-6բ

քառ. մ

648

11,0

2.

ԼՈՌՎԱ ՄԱՐԶ

     
  Բնակարանային շինարարություն

քառ. մ

2044

196,0

 

այդ թվում`

     
 

քաղ. Վանաձոր

     
  բ/շ, Հոկտեմբերյան N 20

քառ. մ

744

70,0

 

քաղ. Սպիտակ

     
  Էստոնական թաղամաս

քառ. մ

1300

126,0

  Չնախատեսված ծախսեր    

38,0

 

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

   

420,0

 

այդ թվում`

     
  բնակարանային շինարարություն

քառ. մ

9227,0

382,0

  չնախատեսված ծախսեր    

38,0

 

______________

Ծանոթագրություն: Ծավալները և արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:

 

* Նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթներն անցկացնել բնակչության հավաքած միջոցներն աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի հաշվին փոխանցելուց հետո:

** Բնակելի շենքի շինարարության հարցին անդրադառնալ օբյեկտի շինարարության պատվերների տեղադրման մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:

 

Հայաստանի Հանրապետության 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ