ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 485-Ա
«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՕԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԵՐ ՏՈՒՆ» ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,528,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեր տուն» մասնաշենքի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00148272) «Էլիտ Արման շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 05537917) 2025 թվականի հուլիսի 1-ին կնքված՝ N 4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Մեր տուն» մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացում՝ 12,528,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 485-Ա որոշման |
«ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԵՐ ՏՈՒՆ» ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Դպրոցահասակ տղաների և աղջիկների համապատասխան տարիքային զարգացմանը նպաստելու, պայմանների բարելավման և ինքնուրույն կենցաղավարության հմտություններ ձեռք բերելու համար Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեր տուն» մասնաշենքի վերակառուցում: |
|
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» (ՍՕԱՐ) հիմնադրամ՝ 150 Ն. Ռադնոր Չեսթեր Ֆ.200, Ռադնոր 19087 Փենսիլվանիա, ԱՄՆ |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քանաքեռ Զեյթուն Թբիլիսյան խճղ. 19 ՀՎՀՀ՝ 00148272) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի Գյումրի Թամանյան փողոց, 17 շենք Գյումրու «Երեխաների Տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
12,528,700 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզի Գյումրի Թամանյան փողոց, 17 շենք, ՀՎՀՀ՝ 05521918) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեր տուն» մասնաշենքի վերակառուցում` 12,528,700 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը և նախատեսվող գինը |
Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեր տուն» մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացում` 12,528,700 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր նախատեսված չեն: |
|
12. |
Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
29.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |