ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«24» հուլիսի 2025 թ. |
N 1751-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 3-ի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 194/14 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «Առողջ ապագայի տեսլական» կրթական հիմնադրամին տալ միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 50 տեղով կրթական գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
|
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |