ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիս 2025 թ. N 78-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել ամորձաբորբով և մակամորձաբորբով (օրխիտ և էպիդիդիմիտ) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
21.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» հուլիս 2025 թվականի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ ԵՎ ՄԱԿԱՄՈՐՁԱԲՈՐԲՈՎ (ՕՐԽԻՏ ԵՎ ԷՊԻԴԻԴԻՄԻՏ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
N45 |
Ամորձաբորբ և մակամորձաբորբ (օրխիտ և էպիդիդիմիտ) |
|
2) |
N45.0 |
Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և էպիդիմոօրխիտ` աբսցեսով (թարախակույտով) Մակամորձու կամ ամորձու աբսցես |
|
3) |
N45.9 |
Ամորձաբորբ, մակամորձաբորբ (օրխիտ, էպիդիդիմիտ) և էպիդիմոօրխիտ` առանց աբսցեսի Մակամորձաբորբ (էպիդիդիմիտ)` ԱՀՃ Ամորձաբորբ (օրխիտ)` ԱՀՃ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ (հիդրոցելե, աբսցես, ամորձու ինֆարկտ, անպտղություն, վարակի գեներալիզացիա) |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ կամ պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ուրոլոգ |
|
8) |
Գանգատներ |
Հիմնականում դիտվում են ցավեր ամորձու և մակամորձու շրջանում, փոշտի այտուցվածություն, հնարավոր է ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում։ Ուրեթրիտի նշաններ՝ միզուկից ախտաբանական արտադրություն, դիզուրիա։ Միզուղիների վարակի նշաններ՝ հաճախամիզություն, ուրգենտություն։ |
|
9) |
Անամնեզ |
Անամնեզում հնարավոր է առկա լինեն ռիսկի գործոններ, օրինակ. անպաշտպան սեռական կապեր, ստորին միզուղիների օբստրուկտիվ հիվանդություններ, նախկինում միզուղիներ վարակներ։ Նաև էթիոլոգիկ այլ գործոններ՝ պարօտիտ, միզասեռական համակարգի տուբերկուլոզ, բրուցելյոզ, կանդիդա, ինչպես նաև բորբոքային բնույթի այլ հիվանդություններ (օր.` Բեխչետի հիվանդություն)։ |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ընդհանուր ֆիզիկալ զննում, փոշտի զննում։ Անհրաժեշտ է դիֆերենցել ամորձու ոլորումից (առավել բնորոշ է, եթե պացիենտի տարիքը փոքր է 20-ից, ցավը սկսվել է հանկարծակի, ցավը սուր է, նախնական հետազոտությունները չեն հայտնաբերել ուրեթրիտ կամ միզային վարակ)։ |
|
11) |
Հոսպիտալացման ցուցում |
ա. արտահայտված կլինիկական և լաբորատոր շեղումներ, գեներալիզացված սիմպտոմներ, վիրահատական բուժման որոշման կայացում, բ․ բարդությունների կառավարում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
| 1) |
Ուրոլոգ |
1 |
1 |
| 2) |
Ընդհանուր վիրաբույժ |
0.1 |
- |
| 3) |
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիայի մասնագետ |
0,1 |
- |
|
4) |
Երիկամաբան |
0.1 |
- |
|
5) |
Աղեստամոքսաբան |
0.1 |
- |
|
6) |
Էնդոկրինոլոգ |
0.1 |
- |
|
7) |
Նյարդաբան |
0.2 |
- |
|
8) |
Ուռուցքաբան |
0․1 |
- |
|
9) |
Արյունաբան |
0.1 |
- |
|
10) |
Սրտաբան |
0.1 |
- |
|
11) |
Ֆթիզիատր |
0.1 |
- |
|
12) |
Բժշկական թունաբան |
0.1 |
- |
|
13) |
Ալերգոլոգ և կլինիկական իմունոլոգ |
0.1 |
- |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝
1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.
2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք ԱԲ Բ 1) Սեռավարակների սքրինինգ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով 0․7 - Հարուցչի հայտնաբերում, վարակի գեներալիզացիայի հայտնաբերում 2) Միզուկից արտադրության, շագանակագեղձի արտազատուկի, սերմնահեղուկի, մեզի, արյան կամ այլ կենսաբանական հեղուկների ցանքս և հակաբիոտիկների նկատմամբ զգայության որոշում, մանրադիտակային հետազոտություն (միկրոսկոպիա), ընդ որում նշվածներից կարող է կիրառվել որևէ մեկը կամ մի քանիսը 1 - 3) Հեպատիտներ Բ,Ց, սիֆիլիս, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)-ի վերաբերյալ հետազոտություն 0․7 - 4) Արյան ընդհանուր հետազոտություն 1 - Ախտաբանական շեղումների հայտնաբերում 5) C-ռեակտիվ սպիտակուց 1 - 6) Մեզի ընդհանուր հետազոտություն 1 - 7) Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), հիմնային ֆոսֆատազ (ՀՖ), բիլիռուբիններ՝ կապված և ընդհանուր 0․5 Լյարդի ֆունկցիայի գնահատում 8) Կոագուլոգրամմա՝ պրոթրոմբինային ինդեքս (PTI) և միջազգային նորմալացված հարաբերակցություն (INR), ֆիբրինոգեն, ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ (APTT), պրոթրոմբինային ինդեքս 0․5 - Արյան մակարդելիության շեղումների հայտնաբերում 9) Թթվա-հիմնային հավասարակշռություն 0.1 - Թթվա-հիմնային հավասարակշռություն խանգարումների հայտնաբերում 10) Օնկոմարկերների որոշում՝ α -ֆետոպրոտեին (AFP-α), β-մարդկային խորիոնային գոնադոտրոպին, լակտատդեհիդրոգենազ (ԼԴՀ) 0․5 Ուռուցքաբանական հիվանդությունների հայտնաբերում Գործիքային հետազոտություններ 11) ՈՒլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) 1 - Որովայնի խոռոչի, կոնքի և փոշտի օրգանների ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում 12) Հյուսվածքաբանական հետազոտություն 0․3 Ախտորոշումը հստակեցնելու նպատակով 13) Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), մուլտիսպիրալ համակարգչային տոմոգրաֆիա (ՄՍԿՏ)` կոնտրաստով, առանց կոնտրաստի 0,3 - Որովայնի, կոնքի և փոշտի օրգանների ախտաբանական փոփոխություններ: Կատարվում է այն դեպքերում, երբ ՈՒՁՀ տվյալները չեն բավարարում բուժման մեթոդը ընտրելու համար։
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
|
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չ/Մ |
Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանու-թյուն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
|
1) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ |
պլաստիկե փաթեթ |
1-3 |
- |
- |
- |
|
2) |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ; ամպուլներ 2մլ պիտակ բանդերոլ, ամպուլներ 2մլ դիվիդելլա, ամպուլներ 2մլ |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ; ամպուլներ 2մլ պիտակ բանդերոլ, ամպուլներ 2մլ դիվիդելլա, ամպուլներ 2մլ |
սրվակ |
3 |
- |
- |
- |
|
3) |
Պարացետամոլ 500մգ |
Պարացետամոլ 500մգ |
դեղահատեր |
1-4 |
- |
- |
- |
|
4) |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման, լուծույթ 500մգ/մլ |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) կաթիլներ ներքին ընդունման, լուծույթ 500մգ/մլ |
ապակե սրվակ |
2 |
- |
- |
- |
|
5) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) լուծույթ ներարկման 75մգ/3մլ |
ամպուլներ |
2 |
- |
- |
- |
|
6) |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
Կետորոլակ (կետորոլակի տրոմետամոլ) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 30մգ/մլ |
ամպուլներ |
4 |
- |
- |
- |
|
7) |
Լիոֆիլիզացված փոշի՝ ներ/վ և ներմկանային ներարկման լուծույթի համար 8 մգ; |
Լիոֆիլիզացված փոշի՝ ներ/վ և ներմկանային ներարկման լուծույթի համար 8 մգ; |
սրվակ |
2 |
- |
- |
- |
|
8) |
Կայուն ցավի դեպքում` Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ |
Պեթիդին և տրամադոլ լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 50մգ/մլ |
ամպուլներ |
1 |
- |
- |
- |
|
9) |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ |
Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ |
մոմիկներ ուղիղաղիքային |
1-2 |
- |
- |
- |
|
10) |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ; (նախալցված ներարկիչներ 0,3մ, 5700ՄՄ AXa/0,6մլ; նախալցված ներարկիչներ 0,6մլ |
Նադրոպարին կալցիում լուծույթ ներարկման 2850ՄՄ AXa/0,3մլ; (նախալցված ներարկիչներ 0,3մ, 5700ՄՄ AXa/0,6մլ; նախալցված ներարկիչներ 0,6մլ |
լուծույթ ներարկման |
1-2 |
0,3-0,6մլ |
Որոշ դեպքերում մինչև 28 օր | |
|
Էմպիրիկ հակաբակտերիալ բուժում` եթե ֆտորքինոլոն-կայուն Կամպիլոբակտերը քիչ հավանական է | |||||||
|
11) |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ |
Սուլֆամեթօքսազոլ, տրիմեթոպրիմ 400մգ+80մգ |
դեղահատեր |
2 |
320/1600 մգ |
2240/11200 |
7օր |
|
12) |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում)դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ |
սրվակներ |
1 |
500մգ օր |
500մգ 5000մգ |
1 օր + 10օր |
|
13) |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
Դօքսիցիկլին (դօքսիցիկլինի հիկլատ) 100մգ |
դեղապատիճներ |
- |
- |
- |
- |
|
14) |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
Ցիպրոֆլոքսացին 500մգ |
դեղահատեր |
2 |
500մգ 2 անգամ ներքին ընդունման |
10000մգ |
10 օր |
|
15) |
Օֆլոքսացին աչքի և ականջի կաթիլներ 0.3% | Օֆլոքսացին աչքի և ականջի կաթիլներ 0.3% |
ֆլակոն |
2 |
200մգ 2 անգամ ներքին ընդունման |
5600մգ |
14 օր |
|
16) |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 5մգ/մլ |
Լևոֆլօքսացին (լևոֆլօքսացինի հեմիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 5մգ/մլ |
պլաստիկե փաթեթ |
1 |
500մգ |
5000մգ |
10 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.
3) հակամանրէային դեղի ընտրությունը կարող է փոխվել` կախված հակաբիոտիկների նկատմամբ հարուցիչների կայունությունից կամ վարակման տարածաշրջանում հայտնի հակաբիոտիկակայունության համաճարակաբանական տվյալներից.
4) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների առկայության կամ դրանց կասկածի դեպքում ըստ անհրաժեշտության կազմակերպվում է համապատասխան մասնագետի խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ: Դեղորայքային բուժումը իրականացվում է առաջնորդվելով համապատասխան կլինիկական ուղեցույցներով և պացիենտի վարման գործելակարգերով.
5) հակաբիոտիկները տրվում են հիմնականում հիմնվելով մեզի ցանքսի արդյունքների վրա, որոշ դեպքերում` էմպիրիկ, պացիենտը գտնվում է ստացիոնարում միջինը 3 օր, եթե կատարվում է էնդոսկոպիկ եղանակով վիրահատություն` շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիա (ՏՈՒՌ): Բաց ադենոմէկտոմիայի դեպքում (օրինակ՝ շատ մեծ գեղձի դեպքում), ստացիոնարում գտնվելու տևողությունը կարող է կազմել շուրջ 1 շաբաթ: Ստացիոնարից դուրս գրվելու ժամանակ պացիենտին նշանակվում է 1-2 շաբաթվա տևողությամբ բուժում` ըստ ցուցումների։ 1 ամիս անց կարող է նախատեսվել այց ստացիոնար մի շարք հետազոտություններ իրականացնելու նպատակով (ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում, մեզի ընդհանուր հետազոտություն կամ ցանքս, իսկ անհրաժեշտության դեպքում` անտիբիոտիկոպրոֆիլակտիկա։ Ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածում պացիենտին նշանակվում են 1-ին խմբի հակաբիոտիկներ, հիմնականում՝ ցեֆտրիաքսոն։ Պերոռալ բուժման անցնելու դեպքում բուժումը կարող է շարունակվել նույն խմբի դեղերով կամ փոխվել ֆտորխինոլոններով: Եթե վերջիններիս նկատմամբ առկա է անբավարար զգայունություն կամ ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկ կամ անբավարար արդյունավետություն, ապա ընտրվում են այլ խմբի հակաբիոտիկներ:
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
|
1) |
Միզային կաթետրի կամ էպիցիստոստոմայի տեղադրում միզակապության դեպքում |
0․6 |
- |
|
2) |
Մակամորձու կամ ամորձու բորբոքումը վերիֆիկացման դեպքում, որոշում է կայացվում բուժումը կազմակերպել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում և բուժումը սկսվում է էմպիրիկ հակաբիոտիկոթերապիայով մինչ հարուցիչի հայտնաբերումը և հակաբիոտիկոզգայունության որոշումը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով` փոշտին բարձր դիրք և տեղային սառը ապահովելով։ Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության կամ ի սկզբանե աբսցեսի հայտնաբերման, կամ վարակի գեներալիզացման պարագայում իրականացվում է վիրահատական բուժում, որը կարող է ներառել փոշտի ռևիզիա, սանացիա, անհրաժեշտության դեպքում էպիդիդիմէկտոմիա կամ էպիդիդիմոօրխէկտոմիա։ |
1 |
- |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://d56bochluxqnz.cloudfront.net/media/25-Pain-Management_LR.pdf
2. https://uroweb.org/guidelines/urological-infections/chapter/the-guideline
3. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28632112/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2025 թվական: