ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2025 թվականի N 117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 195-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 9983,2 հազար ՀՀ դրամով։
2) Ծախսային մասով․
04-5-1(Ճանապարհային տրասպորտ) նախահաշվի
4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) հոդվածին ավելացնել 14400,0 հազար ՀՀ դրամ
06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
4657 (այլ կապիտալ դրամաշնորներ) հոդվածին ավելացնել 5000,0 հազար ՀՀ դրամ
5411 (Հող) հոդվածին ավելացնել 1700,0 հազար ՀՀ դրամ
06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 1700․0 հազար ՀՀ դրամ։
09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 9983,2 հազար ՀՀ դրամ
10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 19400.0 հազար ՀՀ դրամ
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|
Կողմ -14
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ
ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ
ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ
ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ
ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ
ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
15.07.2025թ.
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2025 թվականի բյուջեի փոփոխության
Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 195-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի պահանջով և դրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այն ուղղված է Մեծամոր համայնքի զարգացմանը նպաստելուն՝ բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:
Եկամտային մասով ավելացումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրով իրականացվող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների պետության մասնաբաժնի գումարի մի մասը հատկացնելու հետ։
Ծախսային մասով ՝
Ճանապարհային տրանսպորտ նախահաշվի հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածի ավելացումն պայմանավորված է բազալտի խիճ ձեռք բերելու նպատակով համայնքի ճանապարհների համար:
Բնակարանային շինարարություն նախահաշվի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածի ավելացումն անհրաժեշտ է Մեծամոր քաղաքի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների բնակչության մասնաբաժնի մի մասը վճարելու համար։ Հող հոդվածի ավելացումը անհրաժեշտ է Նալբանդյան բնակավայրում հողամասերի ձեռքբերման համար:
Փողոցների լուսավորում նախահաշվի շենքների և շինությունների կառուցում հոդվածը պակասեցվում է, քանի որ ավել է եղել տարեսկզբի նախատեսումը։
Նախադպրոցական կրթություն նախահաշվի հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածի ավելացումն անհրաժեշտ է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների պետության մասնաբաժնի գումարի մի մասը վճարելու համար:
Սոցիալական հատուկ արտոնություններ նախահաշվի այլ նպաստներ բյուջեից հոդվածը պակասեցվում է , քանի որ չի ծախսվել տարեսկզբից:
|
Համայնքի ղեկավար՝ |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական: