ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2782-Ա |
«16» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.9 ՇԵՆՔԻ Հ.33/1՝ 21.19ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սարգիս Գրիգորի Գեղամյանի դիմումը՝ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի հ.9 շենքի հ.33/1՝ 21.19քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 24-ի հ. 259-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29042025-01-0095 վկայական), Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի հ.9 շենքի հ.33/1՝ 21.19քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչ Սարգիս Գրիգորի Գեղամյանին (1 անձ, այսուհետ՝ նվիրառու) որպես սեփականություն:
2. Լիազորել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
| Տ. Ավինյան |