ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2689-Ա |
«07» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի Հ.382-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ Փ.ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՇԵՆՔԻ 4-ՐԴ ՀԱՐԿԻ 16.53ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի հ.382-Ա որոշումը՝ Կենտրոն վարչական շրջանի, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկի 16.53քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու մասին:
Երևան քաղաքի ավագանին 2025 թվականի հունիսի 24-ի հ.382-Ա որոշմամբ տվել է իրավունք Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.12.2021թ. h.09122021-01-0408 /գաղտնաբառ` WTJRDWGMWFBF/ վկայական) Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկի 16.53քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2025 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.259-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Փ.Բուզանդի փողոցի հ.1/3 շենքի 4-րդ հարկի 16.53քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը ժամկետով, տրամադրել «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպությանը:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու հետ կապված ծախսերը կատարվում են «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը։
| Տ. Ավինյան |