ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 925-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի N 925-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
NN ը/կ |
Անշարժ գույքի հասցեն |
Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր) |
Հողամասի մակերեսը (հա) |
Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը |
Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (դրամ) |
Գույքը նվիրողը |
|
1. |
ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք., Խանջյան փողոց |
102 |
0.177 (բաժնային սեփականություն՝ 102/2461 բաժնեմասով) |
01072022-07-0118 |
13 489 583,58 |
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
|
2. |
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք., Նաիրյան փողոց, 155 |
56.23 |
0.016236 |
04072022-05-0011 |
6 540 624,92 |
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
|
3. |
ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք., Գ. Նժդեհի փողոց, 2 տարածք |
165 |
- |
01072022-09-0032 |
7 656 249,94 |
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
|
4. |
ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, գյուղ Արջհովիտ, 13-րդ փողոց, 7 Ճամփեզրյա կայան |
727.17 |
0.5 |
15022021-06-0028 |
250 289 935,34 |
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
10.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |