ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2025 թվականի N 925-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 10-ի N 925-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Անշարժ գույքի հասցեն

Անշարժ գույքի մակերեսը (քառ. մետր)

Հողամասի մակերեսը (հա)

Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը (դրամ)

Գույքը նվիրողը

1.

ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, Չարենցավան ք., Խանջյան փողոց

102

0.177

(բաժնային սեփականություն՝ 102/2461

բաժնեմասով)

01072022-07-0118

13 489 583,58

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ

2.

ՀՀ, Գեղարքունիքի մարզ, համայնք Սևան, Սևան ք., Նաիրյան փողոց, 155

56.23

0.016236

04072022-05-0011

6 540 624,92

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ

3.

ՀՀ, Սյունիքի մարզ, համայնք Սիսիան, Սիսիան ք., Գ. Նժդեհի փողոց, 2 տարածք

165

-

01072022-09-0032

7 656 249,94

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ

4.

ՀՀ, Լոռու մարզ, համայնք Սպիտակ, գյուղ Արջհովիտ,

13-րդ փողոց, 7 Ճամփեզրյա կայան

727.17

0.5

15022021-06-0028

250 289 935,34

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

10.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան