ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 1994 թ. N 381
Քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ
| Աշխատանքի վարձատրության կարգերը |
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 |
| Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները | 2,6 3,1 3,3 3,5 3,8 4,0 4,2 4,3 4,5 4,9 5,6 |
| Ծանոթագրություն: | Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով: |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
|
Պետական արգելոցապարկային համալիրներ, արգելոցներ և ազգային պարկեր |
Վարձատրության խմբերը |
| Հազվագյուտ բնական համակարգերի, հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանություն, տուրիզմի և բնակչության հանգստի կազմակերպում իրականացնող |
1-ին |
| Բնական համակարգերի պահպանություն իրականացնող |
2-րդ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 |
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
Պաշտոնների անվանումը |
Վարձատրության կարգերը |
Դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները |
|
Ղեկավարներ |
|
|
|
Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի տնօրեն |
16 |
5,6 |
|
Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի տնօրեն |
14 |
4,5 |
|
Տեսչական խմբի պետ |
14 |
4,5 |
| Տեղամասի պետ |
13 |
4,3 |
|
Անտառապետ |
13 |
4,3 |
|
Մասնագետներ |
||
|
Առաջատար մասնագետ |
12 |
4,2 |
|
1-ին կարգի մասնագետ |
11 |
4,0 |
|
2-րդ կարգի մասնագետ |
10 |
3,8 |
|
Մասնագետ |
9 |
3,5 |
|
1-ին կարգի տեխնիկ |
8 |
3,3 |
|
2-րդ կարգի տեխնիկ |
7 |
3,1 |
| Տեխնիկ |
6 |
2,6 |
|
Որսհսկիչ |
6 |
2,6 |
|
Անտառապահ |
6 |
2,6 |
_________________
Ծանոթագրություն:
1. Ղեկավարի տեղակալների, գլխավոր անտառապետի դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:
2. Անտառապետի օգնականի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է անտառապետի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:
3. Ավագ որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-ից ավելի:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |