ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 381
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 1994 թ. N 381

Քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջետային ոլորտի հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման մասին» N 668 որոշման, պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական արգելոցապարկային համալիրների, արգելոցների և ազգային պարկերի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի օգոստոսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

Աշխատանքի վարձատրության կարգերը

6  7  8  9  10  11  12  13  14  15  16

Դրույքաչափերի հաշվարկման գործակիցները 2,6  3,1  3,3 3,5  3,8  4,0  4,2  4,3  4,5  4,9  5,6

 

Ծանոթագրություն: Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ

 

Պետական արգելոցապարկային համալիրներ,

արգելոցներ և ազգային պարկեր

Վարձատրության խմբերը

Հազվագյուտ բնական համակարգերի, հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանություն, տուրիզմի և բնակչության հանգստի կազմակերպում իրականացնող

1-ին

Բնական համակարգերի պահպանություն իրականացնող

2-րդ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 18-ի N 381 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ԱՐԳԵԼՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

Պաշտոնների անվանումը

Վարձատրության կարգերը

Դրույքաչափերի

հաշվարկման

բազմապատիկ

գործակիցները

Ղեկավարներ

 

 

Աշխատանքի վարձատրության 1-ին խմբին դասված հիմնարկի տնօրեն

16

5,6

Աշխատանքի վարձատրության 2-րդ խմբին դասված հիմնարկի տնօրեն

14

4,5

Տեսչական խմբի պետ

14

4,5

Տեղամասի պետ

13

4,3

Անտառապետ

13

4,3

Մասնագետներ

   

Առաջատար մասնագետ

12

4,2

1-ին կարգի մասնագետ

11

4,0

2-րդ կարգի մասնագետ

10

3,8

Մասնագետ

9

3,5

1-ին կարգի տեխնիկ

8

3,3

2-րդ կարգի տեխնիկ

7

3,1

Տեխնիկ

6

2,6

Որսհսկիչ

6

2,6

Անտառապահ

6

2,6

 

_________________

Ծանոթագրություն:

1. Ղեկավարի տեղակալների, գլխավոր անտառապետի դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները սահմանվում են համապատասխան ղեկավարի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:

2. Անտառապետի օգնականի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է անտառապետի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-0,5-ով պակաս:

3. Ավագ որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակիցը սահմանվում է որսհսկիչի դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,2-ից ավելի:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան