ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 424-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յունայթեդ տեխնիկալ սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00235654) 2025 թվականի մայիսի 29-ին կնքված՝ N 25/13-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է զուգարանակոնքի և ծորակների ձեռքբերում՝ 413,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2025 թվականի հունիսի 1-ին կնքված՝ N 01/01-06-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կայքէջերի ծրագրային փաթեթի սպասարկման, ընդլայնման և թարմացման ծառայությունների մատուցում՝ 2,304,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լիա-կաֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00089806) 2025 թվականի հունիսի 5-ին կնքված՝ N 25/17-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների ձեռքբերում՝ 553,031.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |