ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 439-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 322-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Դեբետի զարգացում» ծրագրի մասին» N 322-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Թոփ-Տեխ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04110915) 2025 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 080-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆուտբոլի խաղադաշտի արհեստական խոտածածկի և դրա լրացուցիչ տարրերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 7,286,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քիդ սպորտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00518325) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (ՀՎՀՀ՝ 06910334) հետ 2025 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 082-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խաղահրապարակի սարքավորումների տեղափոխման, հավաքման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,955,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
02.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |