ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2566-Ա |
«26» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՓՈՂՈՑ Հ.24/30 ՇԵՆՔ Հ.50 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱԼԼԱ ՆԻԿՈԼԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ ԳՈՌ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 18.06.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից 31.10.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, «Մարգարիտ Նիտալյան» Ա/Ձ-ի կողմից 05.08.2024թ․ տրված ինքնակամ շինությունների բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (06.08.2024թ. հ.Դ-99893-24, 19.11.2024 հ.Դ-146763-24, 26.03.2025թ. հ.Դ-32207-25, 13.05.2025թ. հ.Դ-50578-25).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Արաբկիր, Շիրվանզադեի փողոց հ.24/30 շենք հ.50 բնակարան հասցեում գտնվող տարածքն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի Շիրվանզադեի փողոց հ.24/30 շենք հ.50 բնակարան հասցեում գտնվող տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության:
3. Երևան Արաբկիր, Շիրվանզադեի փողոց հ.24/30 շենք հ.50 բնակարան հասցեում՝ քաղաքացիներ Ալլա Նիկոլայի Վարդանյանի և Գոռ Մարտունու Միքայելյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1(մեկ) հատ (հասարակական) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.02032016-01-0087 վկայական) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 6141 (վեց հազար մեկ հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |