ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2572-Ա |
«26» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔԻ 7-ՐԴ ՀԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Լսոֆտ» ՍՊ ընկերության տնօրեն Լարիսա Լալայանի դիմումը՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկի՝ 74.14քմ և 144քմ մակերեսով տարածքների /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23062022-01-0283 և հ.23062022-01-0236 վկայականներ/ համար կնքված վարձակալության պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև ժամկետը երկարաձգելու մասին:
Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքը՝ սեփականության իրավունքով պատկանում է Երևան համայնքին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09122021-01-0408 վկայական:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով 2021 թվականի սեպտեմբերի 22-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.16254 պայմանագիրը, «ՖԵՌԵ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հունիսի 11-ին ներկայացված անշարժ գույքի վարձակալության արժեքի գնահատման հ.ԱԳՎ-26.06.25 հաշվետվությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Լսոֆտ» ՍՊ ընկերության հետ կնքել.
1) համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 23-ի 2703-Ա որոշման հիման վրա՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկի՝ 144քմ մակերեսով տարածքի համար 2011 թվականի օգոստոսի 24-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2603 պայմանագիրը լուծելու մասին.
2) համաձայնագիր՝ Բուզանդի փողոցի հ.1/3 հասցեում գտնվող շենքի 7-րդ հարկի՝ 74.14քմ մակերեսով տարածքի համար 2021 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.16254 պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ներառելով հետևյալ փոփոխությունները և լրացումները.
2.1) պայմանագրի 1.1 կետում՝ «74.14քմ» բառերը փոխարինել «218.14քմ» բառերով:
2.2) պայմանագրի 3.1 ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը»
2.3) պայմանագրի 4-րդ կետի 4.1 ենթակետում՝ «240360 (երկու հարյուր քառասուն հազար երեք հարյուր վաթսուն)» բառերը փոխարինել «981630 (ինը հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր երեսուն)» բառերով:
2.4) համաձայնագրով սահմանված փոփոխությունը կիրառվում է կողմերի միջև 2025 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նշված համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) պետական գրանցման, միասնական տեղեկանքի և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են «Լսոֆտ» ՍՊ ընկերության կողմից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |