ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2578-Ա |
«27» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ՉԱՐԲԱԽԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վարդան Գրիգորյանի դիմումը՝ Ներքին Չարբախի 12-րդ փողոցի հ.42 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել 1996 թվականի սեպտեմբերի 23-ի հողի սեփականության իրավունքի պետական հ.054754 ակտը, Ներքին Չարբախի գյուղ խորհրդի գործադիր կոմիտեի նիստի թիվ 17 արձանագրության քաղվածքը, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2022 թվականի հուլիսի 27-ի N.Հ-8220 գրությունը և արխիվային քաղվածքը, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի նոյեմբերի 10-ի հ.38/8 որոշումը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 2025 թվականի մայիսի 16-ի հ.ԱՏ-16052025-01-0239 տեղեկանքը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ներքին Չարբախի 12-րդ փողոցի հ.42 հասցեի հողամասի մակերեսը փաստացի չափագրությամբ կազմում է 766.61քմ, ըստ փաստաթղթերի՝ 760.0քմ, իսկ առանց համադրումների՝ 747.65քմ։
Քննարկվող՝ 747.65քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 10-րդ գոտում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշման համաձայն՝ հողամասի ծածկագիրն է 01-011-0219-0010:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025թ. մայիսի 26-ի հ.Դ-41167-25 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ներքին Չարբախի 12-րդ փողոցի հ.42 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 747.65քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |