ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2568-Ա |
«26» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.22 ՇԵՆՔԻ Հ.32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմինե Հովհաննիսյանի դիմումը` Եղբայրության փողոցի հ.22 շենքի հ.32 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի մի հատվածի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12062020-01-0220 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-54695-25, Դ-61460-25 եզրակացությունը.
1. Եղբայրության փողոցի հ.22 շենքի հ.32 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմինե Հովհաննիսյանին պատկանող բնակարանի 22.0քմ+1.5քմ հատվածի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |