ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2521-Ա |
«25» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա. ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի դիմումը՝ Երևանի, Կենտրոնի Ա. Խանջյան փողոցի հ.1/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N30042025-01-0356 վկայական) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին, ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի հ.332-Ն որոշումը, 2024 թվականի ապրիլի 18-ի հ.01/50-02-635-24 շինարարության թույլտվությունը, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման 2024 թվականի ապրիլի 18-ի հ.01/50-03-267-24 նախագիծը /որի մեջ ներառված է նաև քննարկվող տարածքը/, ինչպես նաև 2018 թվականի նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանքը/, որի 10-րդ կետի համաձայն՝ տարածքում գոյություն ունեցող շինություններն ամբողջությամբ ենթակա են քանդման։
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով քննարկվող հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի (01-006-0211-0115 կադաստրային ծածկագրով)՝ գտնվում է 2-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության № Դ-47517-25, Դ-48864-25 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևանի, Կենտրոնի Ա. Խանջյան փողոցի հ.1/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Սասուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին պատկանող 0.012587 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ 2018 թվականի նախագծման թույլտվության հիման վրա՝ շինությունն ապամոնտաժված լինելու պարագայում։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |