ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2453-Ա |
«23» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑ, Հ.17 ՇԵՆՔ Հ.39 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳԻ ԲԱԼՅԱՆԻ, ԱՆՈՒՇ ՆՈՐԱՅՐԻ ԲԱԼՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԲԱԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.06.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների չափերի վերաբերյալ «ԷՔՍՊԵՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, ՀՀ վարչական դատարանի 21.03.2024թ. հ.ՎԴ/6742/05/23 վճիռը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (07.05.2025թ. հ.Դ-48868-25).
1. Երևան, Նոր Նորք, Գյուրջյան փողոց, հ.17 շենք հ.39 բնակարան հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24112017-01-0065 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022WJN5SX) քաղաքացիներ Հարություն Գևորգի Բալյանի, Անուշ Նորայրի Բալյանի, Գևորգ Հարությունի Բալյանի կողմից ինքնակամ իրականացված 13,0քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 57681 (հիսունյոթ հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |