«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«2» մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 1996 թ. N 145
Քաղ. Երևան
«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԱՁ-Ը ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանզիստոր» ԳԱՁ-ի և նրա դուստր ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման, արտադրական գործընթացի կայունացման, շրջանառու միջոցների համալրման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տրանզիստոր» ԳԱՁ-ը և նրա Աշտարակի «Տրանզիստոր» ու Երևանի «Տրանզիստոր-Կերմետ» դուստր ձեռնարկություններն ազատել 1996 թվականի մարտի 7-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և չվճարված տույժերից, համապատասխանաբար` 4463,6 հազ. դրամի, 17121,6 հազ. դրամի և 9294,8 հազ. դրամի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 2-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |