ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԱՁ-Ը ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/5, մայիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
02.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«2» մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1996 թ. N 145

Քաղ. Երևան

 

«ՏՐԱՆԶԻՍՏՈՐ» ԳԱՁ-Ը ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանզիստոր» ԳԱՁ-ի և նրա դուստր ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման, արտադրական գործընթացի կայունացման, շրջանառու միջոցների համալրման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանզիստոր» ԳԱՁ-ը և նրա Աշտարակի «Տրանզիստոր» ու Երևանի «Տրանզիստոր-Կերմետ» դուստր ձեռնարկություններն ազատել 1996 թվականի մարտի 7-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և չվճարված տույժերից, համապատասխանաբար` 4463,6 հազ. դրամի, 17121,6 հազ. դրամի և 9294,8 հազ. դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 2-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան